Ֆրանսիան պատրաստ է անհապաղ միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին
Քաղաքական
10:08 26/09/2023
Աշխարհ

Ֆրանսիան պատրաստ է անհապաղ միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Ադրբեջանին կոչ է արել անհապաղ թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին։

«Իմ բոլոր մտքերը վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել:  Ադրբեջանը պետք է անմիջապես թույլ տա հումանիտար օգնության մուտք», - գրել է Կոլոննան X-ի իր միկրոբլոգում ։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի է ունեցել պայթյուն։ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Արցախի առողջապահոթյան նախարարության հաղորդմամբ, նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։

Պայթյունի տուժած  տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
 

Placeholder
Ֆրանսիան պատրաստ է անհապաղ միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին