«Ռեալ Սոսյեդադ»-ից հայտնել են Զախարյանի առողջական վիճակի մասին
Աշխարհում
10:35 27/09/2023
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադ»-ից հայտնել են Զախարյանի առողջական վիճակի մասին

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը խոսել է ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին։ Ակումբի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Sport Express-ը։

«Արսենն այսօր աշխատեց թիմի հետ, բայց վաղը նա չի մեկնի «Վալենսիայի» հետ հանդիպմանը։ Հուսով ենք, որ նա պատրաստ կլինի շաբաթ օրը կայանալիք Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղին»,-ասել են ակումբում։

Սեպտեմբերի 25-ին ակումբը հայտնեց, որ Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա բաց է թողել սեպտեմբերի 24-ին «Խետաֆեի» դեմ խաղը։

Placeholder
«Ռեալ Սոսյեդադ»-ից հայտնել են Զախարյանի առողջական վիճակի մասին