Դոլարը սկսել է թանկանալ
Տնտեսություն
08:38 27/09/2023
Հայաստան

Դոլարը սկսել է թանկանալ

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ`սեպտեմբերի 25-ի համեմատ արժևորվելով 0․82 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 387 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 390.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 387 դրամ է, վաճառքը՝ 393 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.53 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`415 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 412 դրամ է, վաճառքը՝ 416 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.92 դրամ, առքի ամենաբարձր գինը՝ 4.02 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.11 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 3.98 դրամ, վաճառքը` 4.05 դրամ։

Placeholder
Դոլարը սկսել է թանկանալ