Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը
Քաղաքական
15:56 29/09/2023
Հայաստան

Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ 

Հանդիպումն անցկացվում է ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմից մասնակցում են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացնում է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։

 

Placeholder