Պակիստանի մզկիթի մոտ պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի
Աշխարհում
12:20 29/09/2023
Աշխարհ

Պակիստանի մզկիթի մոտ պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի

Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի, ավելի քան 100-ը վիրավորվել է: Այդ մասին գրել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ավելի վաղ ARY News հեռուստաալիքը հայտնել էր, որ Բելուջիստան նահանգի Մասթունգ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել է, զոհվածների թվում է նաև տեղի ոստիկանության պետի տեղակալը։

Ոստիկանությունը կարծում է, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել փոխոստիկնապետի մեքենայի մոտ:

Placeholder
Պակիստանի մզկիթի մոտ պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի