Մեքսիկայում եկեղեցու փլուզման հետևանքով զոհվել է 9 մարդ
Աշխարհում
10:05 02/10/2023
Աշխարհ

Մեքսիկայում եկեղեցու փլուզման հետևանքով զոհվել է 9 մարդ

Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում եկեղեցու տանիքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 40 մարդ տուժել է, գրում է «Ռիա նովոստի»-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի և 10 վիրավորի մասին:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Տամաուլիպաս նահանգի հարավում գտնվող Սյուդադ Մադերո ափամերձ քաղաքում եկեղեցու տանիքը փլուզվել է մկրտության արարողության ժամանակ։ Եկեղեցու անդամների և սպասավորների ստույգ թիվը, որոնք գտնվել են շենքի ներսում, անհայտ է:

Նահանգի Անվտանգության դեպարտամենտի տվյալներով՝ արտակարգ դեպքը կարող էր առաջանալ «կառուցվածքային անսարքության» պատճառով։ Դեպքի վայրում շարունակվում է փլատակների ապամոնտաժումը։
 

Placeholder
Մեքսիկայում եկեղեցու փլուզման հետևանքով զոհվել է 9 մարդ