Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը
Սպորտ
20:44 02/10/2023
Հայաստան

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Տղամարդկանց ցանկում մեր երկիրն ունի   երեք  ներկայացուցիչ:  Գաբրիել Սարգսյանը,  զբաղեցնում է 51-րդ  / 2686 միավոր/ , Հրանտ Մելքումյանը 92-րդն է / 2650 / ,  իսկ Կարեն Գրիգորյանը ՝ 99-րդը / 2643 /:

Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է / 2839 /:

Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 44-րդն է / 2416 /, Լիլիթ Մկրտչյանը 60-րդը / 2389 /, իսկ Աննա Սարգսյանը ՝ 82-րդը / 2364 /։  Ցուցակը գլխավորում է  չինուհի Հոու Յիֆանը  / 2628 միավոր /:

Placeholder
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը