Միշտ պետք է հիշել  Փաշինյանի որոշումը, որը նա կայացրել է Պրահայում՝  ճանաչելով Ադրբեջանի սահմանները․ Պեսկով
Քաղաքական
18:23 03/10/2023
Աշխարհ

Միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը նա կայացրել է Պրահայում՝ ճանաչելով Ադրբեջանի սահմանները․ Պեսկով

«Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշել ճանաչել Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ, և դա եղել է Լեռնային Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի նախակարապետը»,-  ՏԱՍՍ-փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  

Կրեմլի ներկայացուցիչն այսպես է արձագանքել Մոսկվայի հետ երկկողմ գործընկերության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեխանիզմների վերաբերյալ Երևանի քննադատությանը։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներին, ապա պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը նա կայացրել է Պրահայում և ճանաչել  է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ։ Ըստ այդմ, նա Ղարաբաղի տարածքը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք։ Սա հենց այն ամբողջ իրավիճակի նախակարապետն է, որն այժմ գոյություն ունի»,- ասել է Պեսկովը։

Placeholder
Միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը նա կայացրել է Պրահայում՝ ճանաչելով Ադրբեջանի սահմանները․ Պեսկով