Նախկին պատգամավոր. Դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, վերջ ի վերջո դուք ի վիճակի՞ եք ինչ որ հարց լուծել
Քաղաքական
17:15 04/10/2023
Հայաստան

Նախկին պատգամավոր. Դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, վերջ ի վերջո դուք ի վիճակի՞ եք ինչ որ հարց լուծել

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն ահազանգում է դասագրքերի դեռևս չլուծված խնդրի մասին.

«Հասկանում եմ, որ հիմա բոլորս մտահոգված և զբաղված ենք Արցախահայության խնդիրներով, բայց չպետք է մոռանանլ Հայաստանում տիրող մնացած բազմաթիվ խնդիրների մասին։

Խոսքս կրկին վերաբերում է ԿԳՄՍ նախարարությանը, որին անդրադարձել եմ  օգոստոսի 31-ին, երբ պարզ դարձավ, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները չունեն տպագրված դասագրքեր և ստիպված ծնողներն են իրենց միջոցներով տպագրելու։

Դրանից հետո Հ1-ով և այլ հեռուստաընկերություններով ԿԳՄՍ նախարարության կողմից ամպագոռգոռ հայտարարություններ հնչեցին, թե իբր այդ խնդիրը կարգավորված է և այլն և այլն...
Հիմա արդեն քանի օր է սկսվել է հոկտեմբեր ամիսը, բայց դասագրքերի բացակայության պատճառով ծնողները (ես նույնպես) դեռևս ստիպված շարունակում են աշակերտների համար տպագրել իրենց դասագրգերը։

Հիմա դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը վերջ ի վերջո դուք իվիճակի եք ինչ որ հարց լուծելու, թե մտածում եք այս խառը իրավիճակի ֆոնին կանցնի կգնա։

Հ.Գ. Եթե չեք կարում մի բան անել, ավելի լավ է ձեռք մի տվեք եղածին, հուսով եմ կգան ժամանակներ ու կարող մասնագետներ որոնք կկարողանան իրականացնել ճիշտ ռեֆորմներ։

«Ադիները, Բուդիները և Գուդիները»։

Placeholder
Նախկին պատգամավոր. Դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, վերջ ի վերջո դուք ի վիճակի՞ եք ինչ որ հարց լուծել