Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց
Քաղաքական
19:05 04/10/2023
Հայաստան

Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը 1,5 միլիոն ֆրանկ է հատկացրել այն մարդասիրական կազմակերպություններին, որոնք Հայաստանում օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և հենց բուն Ղարաբաղում ապրող անձանց։ Այդ մասին ասվում է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Շվեյցարիան ուժեղացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական բնակչությանը՝ հատկացնելով մոտ 1,5 միլիոն ֆրանկ: Այդ գումարը կբաշխվի տեղում գործող մարդասիրական կազմակերպությունների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Placeholder
Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց