«Հիմա փրգվանք»
Համացանց
14:32 04/10/2023
Հայաստան

«Հիմա փրգվանք»

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։  

Հիշեցնենք, որ Ք. Գրիգորյանը 2022թ. հունվարի 24-ին  Ազգային ժողովի կողմից ընտրվել էր մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել։

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել էր, թե ծառայությունն ինչ գործառույթներ է իրականացնելու. «Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների և հնարավորությունների կանխատեսումն է, եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից: Ըստ էության սա մի գործառույթ է, որ իրականացնում է ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն: Պետք է նշեմ նաեւ, որ ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է, եւ կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին»։ 

Քրիստիննե Գրիգորյանի՝  արտաքին հետախուզության ծառայության պետը նշանակելուց հետո ֆեյսբուքյան օգտատերերը կիսվեցին լուրով՝ գրելով.

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «շատ տրամաբանական նշանակում ա։ Дно-ն պիտի համապարփակ լինի»։

«Հերթակսն «տրամաբանական» խայտառակությունը ..անկում, անկում մինչև վերջ»։

«Փրկվանք»։

 «Ու ինչ ապահովության երաշխիքներ ունենք մենք հասարակ քաղաքացիներս այս երկրում. Պատասխան- ոչ մի»։

«ՔՊ-ի տաշած քարը գետնին չի մնա»։ 

«Մարդ չգիտի լա թե խնդա, բայց իրականում ողբերգությունա»։

Օգտատերերից Սարգիս Պարսամյանն էլ ամիսներ առաջա տարածված մի տեսանյութ է կրկին հրապարակել ու գրել. «Արգիշտի ինադու ա նշանակել»։

Placeholder
«Հիմա փրգվանք»