Զելենսկին մանրամասնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ
Քաղաքական
17:42 05/10/2023
Հայաստան

Զելենսկին մանրամասնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար։ Նա պատմել է, թե ինչ են խոսել իրենք այսօր Իսպանիայում։

«Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ընթացքում ես և Նիկոլ Փաշինյանը քննարկեցինք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը։

Ուկրաինան հետաքրքրված է տարածաշրջանի կայունությամբ ու այնտեղ ապրող ժողովուրդների հետ բարեկամական հարաբերություններով։

Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,-գրել է Զելենսկին։

Հիշեցնենք՝ Զելենսկին ու Փաշինյանը գտնվում են Իսպանիայի Գրանադա քաղաքում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը: 

Placeholder
Զելենսկին մանրամասնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ