Արցախից բռնի տեղահանվածներն անվճար կարող են օգտվել քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրերից
Առողջություն
15:26 05/10/2023
Հայաստան

Արցախից բռնի տեղահանվածներն անվճար կարող են օգտվել քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրերից

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է, և Հայաստանում այդ ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։

ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները նույնպես կարող են օգտվել անվճար բժշկակն ծառայություններից։ Դրա համար նրանք պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրին մոտ գտնվող  առողջության առաջնային պահպանման հաստատություն՝ պոլիկլինիկա, ամբուլատորիա, առողջության կենտրոն և գրանցվել։

«Ունենք քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր, ինչպես նաև հաստատված ախտորոշման առկայության դեպքում պետությունն ապահովում է չարորակ նորագոյացություն ունեցող հիվանդների  բուժօգնությունը։ Անվճար է նաև ճառագայթային բուժումն այն բոլոր պացիենտների համար, որոնք ունեն ճառագայթային թերապիա անցնելու ցուցում»,- ասաց Քնար Ղոնյանը։

Նա նաև նշեց, որ չարորակ նորագոյության ախտորոշմամբ պացիենտների համար ապահովում են այն բոլոր դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, որոնք, ըստ ցուցումների, նախատեսված է իրականացնել։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հարենակիցներին խնդրում եմ՝ օր առաջ դիմել առողջության առաջնային պահպանման հաստատություն, գրանցվել, իրազեկվել, թե ինչ արտոնություններ նրանք կարող են օգտվել»,- նշեց նա։ 
 

Placeholder
Արցախից բռնի տեղահանվածներն անվճար կարող են օգտվել քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրերից