Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հանդիպել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաբայանին տրամադրվել է փաստաբան։ Նրան տրվել են անձնական օգտագործման ակնոցներ, գրադարանից օգտվելու հնարավորություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր Դավիթ Բաբայանին ձերբակալման մասին։ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում իբր «ագրեսիվ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սանձազերծելու և վարելու» մասով։