Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սապպորո քաղաքի իշխանությունները որոշել են հետ կանչել ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման իրենց հայտը
Ճապոնիայի հյուսիսում գտնվող Սապպորո քաղաքի իշխանությունները որոշել են հետ կանչել 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման իրենց հայտը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Նշվում է, որ հրաժարման պաշտոնական որոշումը կարող է կատարվել հոկտեմբերի 11-ին։ Մինչդեռ քաղաքի ղեկավարությունը դեռ դիտարկում է խաղերն իր տարածքում անցկացնելու տարբերակը:
Ջիջի գործակալության հարցման արդյունքների համաձայն, քաղաքացիների միայն 27%-ն է պաշտպանում նախաձեռնությունը, դեմ է 53%-ը։
Ճապոնացիների դժգոհությունը կապված է 2021թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի շուրջ կոռուպցիոն սկանդալների հետ։
Սապպորոն ձմեռային օլիմպիական խաղերն ընդունել է 1972թ. և քաղաքն արդեն ունի որոշ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու մարզահամալիրներ։