Պետրակովը խնդրանքով դիմել է երկրպագուներին
Սպորտ
21:32 07/10/2023
Հայաստան

Պետրակովը խնդրանքով դիմել է երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը  Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ հանդես է  եկել կոչով։

«Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումն անցկացվելու է  Ռիգայում։ Այդ կապակցությամբ խնդրում եմ աջակցեք մեր թիմին։ Մեր ամեն խաղ նման է կիսաեզրափակչի։ Յուրաքանչյուր երկրպագու մեզ համար կարևոր է»,-նշել է նա տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։ 

Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա: Հոկտեմբերի 14-ին հավաքականը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:

Placeholder
Պետրակովը խնդրանքով դիմել է երկրպագուներին