Ալիևը զանգել է Պուտինին
Քաղաքական
15:51 07/10/2023
Տարածաշրջան

Ալիևը զանգել է Պուտինին

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ալիևը շնորհավորել է Պուտինի ծննդյան տարեդարձի առթիվ, նրան մաղթել է նոր հաձողություններ պետական գործունեության ընթացքում, նաև ամուր առողջություն։

Պուտինը շնորհակալություն է հայտնել ուշադրության ու շնորհավորանքի համար։

«Պետությունների ղեկավարներն ընդգծել են երկրու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, քննարկել են համագործակցության հեռանկարներն ու նոր շփումների հետ կապված հարցեր»,-ասված է հրապարակումներում։
 

Placeholder
Ալիևը զանգել է Պուտինին