Հարձակում Իսրայելի վրա. Երկրի նախագահը հանդես է  եկել հայտարարությամբ
Քաղաքական
11:30 07/10/2023
Հայաստան

Հարձակում Իսրայելի վրա. Երկրի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Շաբաթ առավոտյան մի քանի հրթիռներ են արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ Գրում է  CNN-ը։  Իսրայելի կենտրոնական և հարավային շրջաններում մինչև Թել Ավիվ նախազգուշական ազդանշաններ են հնչել։

Al jazeera-ն  գրում է, որ «Համաս» խմբավորման հարձակման հետևանքով մեկ կին է սպանվել։ 

Իսրայելական բանակը հայտարարել է, որ սկսել է թիրախավորել Գազայի հատվածը: Ըստ հայտարարության, մի շարք պաղեստինցի զինյալներ «ներթափանցել» են Իսրայել Գազայից:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա առաջիկա ժամերին կհանդիպի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Իսրայելի նախագահը հանդես է  եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր երկիրը շատ դժվար պահի է հանդիպել։

«Բայց Իսրայելը կարող է հաղթել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեզ վնաս պատճառել»,-ասել է Իսահակ Հերցոգը։

Նա ուժ է մաղթել Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարներին և զինվորներին, անվտանգության ուժերին և փրկարար ծառայություններին։

«Ես իմ քաջալերանքն ու ուժն եմ ուղարկում Իսրայելի բոլոր այն բնակիչներին, ովքեր հարձակման են ենթարկվել»,-ասել է նա։

Իսրայելում հրավիրվել է կատավարության, անվտանգության կաբինտեի արտահերթ նիստեր։

Placeholder
Հարձակում Իսրայելի վրա. Երկրի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ