ԱՄՆ Սենատում Իսրայելին դիվանագիտական և ռազմական օգնության մասին օրինագիծ է նախապատրաստվում
Քաղաքական
09:38 08/10/2023
Աշխարհ

ԱՄՆ Սենատում Իսրայելին դիվանագիտական և ռազմական օգնության մասին օրինագիծ է նախապատրաստվում

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը հայտարարել է, որ ներկայացնելու է օրինագիծ, որը նախատեսում է Իսրայելին օգնություն տրամադրել՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական, գրում է «Eadaily.com»-ը։

«Ես մտադիր եմ առաջին իսկ հնարավորության դեպքում առաջ քաշել օրինագիծ, որն ուղղված կլինի Իսրայելին ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ տրամադրելուն»,- ասել է նա։

Նա նշել է, որ օգնությունը պետք է ներառի զինամթերքի համալրում իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համար, ինչպես նաև «Իսրայելի պաշտպանության լրացուցիչ ֆինանսավորում»:

Ամերիկյան վարչակազմը հայտարարել Է Իսրայելին լիակատար աջակցության մասին «ՀԱՄԱՍ» շարժման հարձակման հետ կապված իրավիճակի ֆոնին:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Իսրայելի կառավարությանը և ժողովրդին, ցավակցություն ենք հայտնում հարձակումների ընթացքում իսրայելցիների մահվան կապակցությամբ»,- ասվում է ԱՄՆ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:
 

Placeholder
ԱՄՆ Սենատում Իսրայելին դիվանագիտական և ռազմական օգնության մասին օրինագիծ է նախապատրաստվում