Իսրայելում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները
Աշխարհում
15:11 08/10/2023
Աշխարհ

Իսրայելում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները

Իսրայելի վրա պաղեստինյան ուժերի կողմից ռազմական հարձակման արդյունքում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ և «Israelahayer» («Իսրայելի հայերը») պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը։

Նա նաև նշել է, որ իրավիճակն Իսրայելում դեռևս շարունակում է մնալ լարված. երկրի ամբողջ հարավային հատվածը դեռևս հրթիռակոծվում է։

«Ճիշտ է` երեկվա հետ համեմատած հրթիռակոծությունների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է։ Թել Ավիվի կենտրոնում այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, մի փոքր շունչ քաշեցինք, քանի որ իսրայելական բանակն անմիջապես անցավ հարձակման. գիշերը կարգուկանոնն արդեն վերականգնվել էր, թեև ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ բարձր»,- նկարագրել է նա։

Նրա խոսքով` երկրի հարավում, որտեղ շարունակվում են ռազմական ակտիվ գործողությունները, հայ համայնքը եկեղեցիներ կամ հուշակոթողներ չունի, հիմնական մասը Երուսաղեմում են և, բարեբախտաբար, դրանք չեն խոցվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Placeholder
Իսրայելում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները