Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից տուժած 5 հիվանդ բուժումը կշարունակի Իտալիայում
Առողջություն
09:50 08/10/2023
Հայաստան

Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից տուժած 5 հիվանդ բուժումը կշարունակի Իտալիայում

Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել  է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։

Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ»,- հայտնում է նախարարությունը։ 

Հիշեցնենք` 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։
 

Placeholder
Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից տուժած 5 հիվանդ բուժումը կշարունակի Իտալիայում