Գերմանիան կվերանայի Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը
Քաղաքական
15:30 09/10/2023
Աշխարհ

Գերմանիան կվերանայի Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն ասել է, որ Գերմանիայի կառավարությունը կվերանայի Պաղեստինին ֆինանսական և մարդասիրական օգնության տրամադրումը։ Այդ մասին գրում է Lenta.ru-ն։

Շուլցեի խոսքով՝ Բեռլինը պատրաստ է քննարկել օգնության ծավալը, եթե դրա կարիքը լինի։

«Մենք կենտրոնացած ենք ապահովելու, որ մեր աջակցությունը պաղեստինյան տարածքների ժողովրդին ծառայի խաղաղությանը, ոչ թե ահաբեկիչներին»,-հավելել է նախարարը։

Նա պարզաբանել է, որ Բեռլինը կպարզի, թե արդյոք Պաղեստինում Գերմանիայի նախագծերը նպաստում են տարածաշրջանում խաղաղությանը և Իսրայելի անվտանգությանը։ Միայն 2022 թվականին Գերմանիան Պաղեստինին հատկացրել է 340 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։

Placeholder
Գերմանիան կվերանայի Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը