Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կքննարկեն Իսրայելի իրավիճակը․ Մակրոն
Քաղաքական
20:29 09/10/2023
Աշխարհ

Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կքննարկեն Իսրայելի իրավիճակը․ Մակրոն

Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները երկուշաբթի օրը կքննարկեն Իսրայելի իրավիճակը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ,  այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ընթացքում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ահաբեկչության դեմ պայքարը մեր ընդհանուր խնդիրն է, որի լուծմանը մենք հետամուտ կլինենք Իսրայելի և մեր միջազգային գործընկերների հետ միասին։ Այսօր մենք բանակցություններ կվարենք ԱՄՆ նախագահի (Ջո Բայդենի) և Մեծ Բրիտանիայի վարչապետի (Ռիշի Սունակի) հետ՝ շարունակելու իրավիճակի մասին քննարկումները»,- ​​ասել է Մակրոնը։

Placeholder
Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կքննարկեն Իսրայելի իրավիճակը․ Մակրոն