Դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացումից հետո կրկին նվազել է
Տնտեսություն
08:45 09/10/2023
Հայաստան

Դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացումից հետո կրկին նվազել է

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 399․41 դրամ՝ հոկտեմբերի 7-ի համեմատ արժեզրկվելով 0․31 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝408 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 395 դրամ է, վաճառքը՝ 401 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417․56 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`432 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420 դրամ է, վաճառքը՝ 425-429 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.90 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․10 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 3․95 դրամ, վաճառքը`4 դրամ։

 

 

Placeholder
Դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացումից հետո կրկին նվազել է