Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տաղանդավոր, համարձակ, հաջողակ. այս ամենը նրա մասին է: Ժոռա Շահինյանի երգչի կարիերան թեպետ սկսվեց հայրենիքից դուրս, սակայն հայրենիքին նվիրված ստեղծագործությունների պրոպագանդան նրա կարևորագույն առաքելություններից մեկն է:
Ինչպես ասում են՝ ճակատագիրն ուներ իր ծրագրերը: Աշխատասիրությունն ու ստեղծագործական որոնումներն օգնեցին Ժոռային հայտնիություն վայելել ավելի լայն շրջանակներում, իսկ հետո նոր` տեսահոլովակները բացեցին նոր ճանապարհներ:

Ժոռա Շահինյանի ստեղծագործությունները բազմաժանր են, որն էլ իր հերթին նպաստում է, որպեսզի երգիչը լինի ճանաչված և սիրված աշխարհի ցանկացած անկյունում։
«Իմ երազանք», «Առանց քեզ», «Իմ միակ» այս շարքը կարելի է երկար թվարկել, իսկ ստեղծագործություններից յուրաքանչյուրը յութուբյան հարթակում գրանցել է դիտումների աննախադեպ ցուցանիշ։ Միայն «Քո սերը ինձ տվեց թևեր» կատարումը հասցրել է յութուբյան հարթակում գերազանցել յոթ միլիոնի շեմը։
Երգիչը նշում է, որ իր համար կարևոր են ոչ թե դիտումները, այլ այն, որ ինքը որտեղ կատարել է այդ երգը՝ դահլիճը իր հետ հավասար երգել է այն։ Երգը երգչի համար վերածվել է այցեքարտի։
Հաջողության մասին խոսելիս՝ երգիչը նշում է, որ պետք է հայտնվել ճիշտ պահին, ճիշտ տեղում, այլապես ոչինչ չի ստացվի։ Ժոռա Շահինյանը իր կյանքի օրինակով է փաստում. սկզբում Մոսկվայում ապրելով՝ թվում էր՝ ոչինչ չի ստացվի, սակայն Աստծո կամքով ամեն բան ստացվեց։ Միայն «Քո սերը ինձ տվեց թևեր» երգն էր, որ դարձավ ճակատագրական ու այսօր երգիչը շարունակում է երգարվեստի ոլորտում իր հաղթարշավը։
Երգչին հնարավոր է հանդիպել գրեթե բոլոր մաշտաբային միջոցառումներին։ Նա նաև հասցրել է հանդես գալ Հայաստանում համերգային ծրագրով, որը ևս մեծ հաջողություններ է ունեցել։
Շահինյանը փաստում է՝ միջոցառումներից զատ համերգային ծրագրերն առանձակի են կարևոր, քանի որ հենց այստեղ է հնարավոր հանդիսատեսի հետ միասին գտնվել մի հարթակում, սա հանդիսատեսի հետ շփման կարևորագույն միջոցն է, իսկ ծափահարությունները, որին արտիստն արժանանում է համերգների, միջոցառումների ընթացքում, արտիստի լավագույն գնահատականն է։
Առաջիկայում երգիչը հանդես է գալու աննախադեպ համերգային ծրագրով, որի մանրամասները հայտնի կդառնան շուտով։
Հեղինակ՝ Տաթև Մանուկյան
.jpg)

