Առաջիկա 5 տարում կգործարկվի Իրանի երկրորդ ատոմակայանը
Տարածաշրջան
08:30 10/10/2023
Տարածաշրջան

Առաջիկա 5 տարում կգործարկվի Իրանի երկրորդ ատոմակայանը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում երկրի երկրորդ ատոմակայանի գործարկման մասին։

Իրանի հարավում գտնվող Բուշեհր քաղաքում երկրորդ ատոմակայանի ռեակտորի մի մասի բետոնապատման աշխատանքը դիտարկելուց հետո, Մոհամմադ Էսլամին ասել է, որ «Կառավարության աջակցությունը և Իսլամական հեղափոխության  մեծարգո առաջնորդի ծրագրի իրականացման հարցում  ԻԻՀ Նախագահի շեշտադրումները  հանգեցրել են Բուշեհրում այս երկու ատոմակայանների կառուցման ճանապարհին առկա  խոչընդոտների արագ  վերացմանը», գրում է ParsToday-ը։

Անդրադառնալով Բուշերի ատոմակայանի առաջին էներգաբլոկից էլեկտրաէներգիայի արտադրությանը, Էսլամին ասել է,-«Հիմնականում ատոմակայաններն էլեկտրաէներգիայի արտադրության կենտրոններն են, և դրանց հզորությունը տարբեր եղանակային պայմաններում չի նվազում՝ ի տարբերություն այլ էլեկտրակայանների, որոնք փոխում են իրենց կարգավիճակը»։
 

Placeholder
Առաջիկա 5 տարում կգործարկվի Իրանի երկրորդ ատոմակայանը