«Հրապարակ». Սասուն Խաչատրյանի եղբորը պատրաստվում են ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ
Օրվա մամուլ
09:08 10/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Սասուն Խաչատրյանի եղբորը պատրաստվում են ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի նշանակումը կարծես թե սարերի ետևում չէ։ Հիշեցնենք․ նրան պատրաստվում էին ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ։ ԱԺ-ն առաջիկայում պետք է դատավոր ընտրի, և առաջադրված երեք թեկնածուներից մեկը Դավիթ Խաչատուրյանն է, ով 2021-ից ԲԴԽ անդամ է և հավակնում էր ԲԴԽ նախագահի պաշտոնին, սակայն վերևներից «դաբրո» չստացավ, քանի որ ԲԴԽ գործուղվեց Կարեն Անդրեասյանը։

Ըստ մեր աղբյուրների՝ շուրջ 2 տարի Անդրեասյանի ու Խաչատուրյանի միջև լարված հարաբերություններ են, և պարբերաբար լուրեր են տարածվում, որ նա ազատման դիմում է գրելու։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր պաշտոնի համար մյուս երկու թեկնածուներն են փաստաբան Անահիտ Հակոբյանը և Երևանի առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Սրանք ձևական առաջադրումներ են՝ օրենքը պահանջում է առնվազն 3 թեկնածուի առաջադրում, մյուս երկուսին համակարգում անվանում են պրավադնիկներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Սասուն Խաչատրյանի եղբորը պատրաստվում են ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ