«Հրապարակ». ՔՊ-ն իր դուստր ձեռնարկության հետ իշխանություն կձևավորեն Երևանում
Օրվա մամուլ
09:15 10/10/2023
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ն իր դուստր ձեռնարկության հետ իշխանություն կձևավորեն Երևանում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի ավագանին այսօր առաջին նիստը կհրավիրի, որի օրակարգում քաղաքապետի ընտրությունն է։ Ենթադրվում էր, որ ոչ իշխանական 3 ուժերը՝ Անդրանիկ Թևանյանի, Հայկ Մարությանի և Արտակ Գալստյան-Վարդան Ղուկասյան (Դոգ) զույգի, կմիավորվեն ու Երևանում իշխանություն կձևավորեն, սակայն չհաջողվեց։ ՔՊ-ն և իշխանության դուստր ձեռնարկություն «Հանրապետություն» կուսակցությունը` իր 32 մանդատով (65 մանդատից) իշխանություն կձևավորեն Երևանում, քանի որ նրանց հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցությանն իրենց կողմը գրավել։

Դոգը մի քանի չեմուչումից հետո հայտարարեց, որ չի աջակցելու ռոբասերժական կլանի՝ իշխանության գալուն։ Ավինյանը չէր ընտրվի, և կարող էին նոր ընտրություններ կայանալ, սակայն Դոգը հայտարարեց, որ դեմ է նաև նոր ընտրություններին, այսինքն` ո՛չ Հայկ Մարությանին է օգնելու՝ դառնալ քաղաքապետ, ո՛չ էլ բոյկոտելու է ավագանու առաջին նիստը, և կինոն, ինչպես ասում են, ավարտվեց։ Այսօր նրա կուսակցության անդամներից մեկը կամ մի քանիսը կմասնակցեն նիստին, քվորում կապահովեն, և Ավինյանը 27 ձայնով կընտրվի քաղաքապետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ն իր դուստր ձեռնարկության հետ իշխանություն կձևավորեն Երևանում