«Կռիվներից պրծան, վերջում մի կանեստր բենզինի մատաղ դառան». պայթյունից 15 օր անց մայրն այրված որդիներին չի գտնում
Հասարակություն
10:35 10/10/2023
Հայաստան

«Կռիվներից պրծան, վերջում մի կանեստր բենզինի մատաղ դառան». պայթյունից 15 օր անց մայրն այրված որդիներին չի գտնում

Արցախում ռազմական գործողությունների և պայթունի հետևանքով Երևան տեղափոխված 276 տուժածից 36-ը մահացել է, 95-ը ծանր է, 11-ը՝ ծայրահեղ ծանր, հայտնում է «Ազատություն» ռադիակայանը։

Նշվում է, որ Առողջապահության նախարարությունը չի հստակեցնում, թե քանիսն են պայթունից տուժել, միայն ասել են՝ առավել մեծ է պայթունից տուժածների թիվը, նույնը՝  մահվան դեպքերում։

«Ցավերն անտանելին են անգամ անզգայացման պարագայում, գրեթե բոլորի այրվածքներն այնքան խորն են, որ հետքերը չեն անհետանալու»,- ասում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենն ու հորդորում՝ պինդ մնալ, եթե հարցազրույցի ընթացքում ցավից տանջվող մարդկանց ձայներ լսենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
«Կռիվներից պրծան, վերջում մի կանեստր բենզինի մատաղ դառան». պայթյունից 15 օր անց մայրն այրված որդիներին չի գտնում