ԵՄ-ն հայտարարել Է պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքի մասին
Քաղաքական
15:25 12/10/2023
Աշխարհ

ԵՄ-ն հայտարարել Է պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքի մասին

Եվրամիությունը ՀԱՄԱՍ-ին կոչ է անում ազատ արձակել օտարերկրյա պատանդներին, սակայն նրանց թվի մասին տեղեկություններ չունի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Բոլոր պատանդներին ազատ արձակելու կոչը բազմիցս կրկնվել է Եվրամիության կողմից, այդ թվում ՝ Երեքշաբթի Եվրամիության և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում։ Այդ թեման մնում է ԵՄ գործընկերների և երկրների հետ մեր շփումների ուշադրության կենտրոնում», - հայտնել է Ստանոն։

Ինչ վերաբերում է օտարերկրյա պատանդների կոնկրետ թվին, ինչպես նաև այն միջոցներին, որոնք ձեռնարկում են կոնկրետ երկրները, ԵՄ  ներկայացուցիչն ասել է, որ այդ մասին պետք է հարցնել այդ երկրներին։

Placeholder
ԵՄ-ն հայտարարել Է պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքի մասին