Անհիմն են պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի.Էլչին Ամիրբեկով
Քաղաքական
00:10 12/10/2023
Տարածաշրջան

Անհիմն են պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի.Էլչին Ամիրբեկով

«Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրներինը»,-Radio France-ին տված հարցազրույցում հայտարարել է Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Նա ասել է, թե Ադրբեջանը ցանկանում է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ՝ խաղաղության հասնելու համար և պատրաստ է Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով հանդիպումներին:

Էլչին Ամիրբեկովն անհիմն է համարել Հայաստանից հնչող պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։

«Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք ձեռքներս ծալած չենք նստի։ Բայց ես չեմ հավատում, որ դա բխում է Հայաստանի շահերից։ Մենք պետք է վերադառնանք բանակցությունների ուղի և օգտվենք խաղաղությանը նպաստելու ԵՄ ցանկությունից։ Պետք է խոսել սահմանազատման և հաղորդակցության ուղիների մասին։ Սրա վրա պետք է ուշադրություն դարձնել… Շառլ Միշելը լավ աշխատանք է կատարել որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ օգնելով վերսկսել բանակցությունները: Ադրբեջանը պատրաստ է Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով բանակցությունների։ Մենք վերջ ենք տալու գրեթե երեսուն տարի շարունակվող թշնամությանը»,-ասել է Ալիևի ներկայացուցիչը։

Placeholder
Անհիմն են պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի.Էլչին Ամիրբեկով