Իսրայելում հրաժարվել են բուժել ՀԱՄԱՍ-ի գերեվարված զինյալներին
Աշխարհում
08:25 12/10/2023
Աշխարհ

Իսրայելում հրաժարվել են բուժել ՀԱՄԱՍ-ի գերեվարված զինյալներին

Իսրայելի պետական հիվանդանոցները կդադարեն բժշկական օգնություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի գերեվարված զինյալներին, գրում է «Jerusalem Post» թերթը ՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Մոշե Արբելի հրահանգը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, առողջապահական համակարգը պետք է կենտրոնանա Իսրայելի վիրավոր քաղաքացիների և պաշտպանության բանակի զինծառայողների բուժման վրա, ինչպես նաև պատրաստվի նոր վիրավորներ ընդունելուն։

«Արհամարհելի ահաբեկիչների բուժումը խանգարում է այդ ջանքերին, և պետական առողջապահական համակարգը չի բուժի նրանց»,- մեջբերում է թերթը հրահանգից մի հատված:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեցլ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

Նշենք, որ վերջին տվյալներով Էսկալացիայի պատճառով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 1,2 հազարը։

 

Placeholder
Իսրայելում հրաժարվել են բուժել ՀԱՄԱՍ-ի գերեվարված զինյալներին