Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0:2 հաշվով զիջեց Լատվիայի հավաքականին
Սպորտ
21:53 12/10/2023
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0:2 հաշվով զիջեց Լատվիայի հավաքականին

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում ավարտվեց «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0:2 հաշվով զիջեց Լատվիայի հավաքականին:

Հունիսի 19-ին Երևանում կայացած առաջին հանդիպմանը մեր թիմը 2-1 հաշվով հաղթել է լատվիացիներին:

Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը, Թուրքիան: Խմբի առաջատարները Խորվաթիան ու Թուրքիան են, որոնք վաստակել են 10-ական միավոր, սակայն խորվաթները դա արել են 4 խաղում, թուրքերը՝ 5: Հայաստանն ու Ուելսը 5 խաղից հետո ունեն 7-ական միավոր: Լատվիան մինչ այս խաղը միավոր չուներ:  

Placeholder
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0:2 հաշվով զիջեց Լատվիայի հավաքականին