Որոշ պարագաներում տվյալ վարձը կբավարարի բռնագաղթածի ուսման վճարն ամբողջապես հոգալու համար. Սարգիս Հայոցյան
Կրթություն, գիտություն
17:44 12/10/2023
ԼՂՀ

Որոշ պարագաներում տվյալ վարձը կբավարարի բռնագաղթածի ուսման վճարն ամբողջապես հոգալու համար. Սարգիս Հայոցյան

«Կրթաթոշակի նպատակն է ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը»,-հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և բացատրեց, որ բռնագաղթած ուսանողը բուհի հետ կնքելու է պայմանագիր, որով իրեն հատկացվելիք և սահմանված չափը չգերազանցող կրթաթոշակի համար գումարը փոխանցվելու է ուսման վճարի փոխհատուցման համար, եթե վճարովի համակարգ է տեղափոխվել:

Հայոցյանը ներկայացրեց այսօր կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով ընդունված 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը հաստատելու մասին որոշումը:

Նա բացատրեց, որ տրամադրվող կրթաթոշակի չափերը հաշվարկելիս վերցվել են տարբեր բուհերում բոլոր մասնագիտություններով հաստատված վարձավճարների չափերը և հաշվարկել են դրանց միջին արժեքը:

«Որոշ պարագաներում տվյալ վարձը կբավարարի ամբողջապես ուսման վճարը հոգալու համար, իսկ որոշ դեպքերում կարող է կարիք առաջանալ հավելյալ գումար ավելացնելու»,-հայտարարեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:

Նրա խոսքով՝ որոշմամբ բռնագաղթածների համար չեն գործի օրենքով ամրագրված տեղափոխման սահմանափակումները, որոնք վերաբերում էին առաջին և վերջին կուրսերում տեղափոխման արգելքներին:

Սարգիս Հայոցյանը հայտնեց, որ սահմանվում է նաև կրեդիտների լրացման ճկուն ժամկետներ և հնարավորություն է տրվում փաստաթղթավորման գործընթացն իրականացնել ուսումնական պրոցեսում ներգրավվելուն զուգընթաց:

«Որոշմամբ փոխհատուցվելու է 2023-24թթ. ուսումնական տարվա վարձավճարները, իսկ հետագա փոփոխություններով կխրախուսվի գերազնցությամբ ուսուցումը»,-ասաց կոմիտեի նախագահը:

Placeholder
Որոշ պարագաներում տվյալ վարձը կբավարարի բռնագաղթածի ուսման վճարն ամբողջապես հոգալու համար. Սարգիս Հայոցյան