Ես ոչ մի հետաքրքրություն չունեմ այդ ոլորտում.Փաշինյանը՝ սիգի բիզնեսի մասին
Տնտեսություն
14:45 12/10/2023
Հայաստան

Ես ոչ մի հետաքրքրություն չունեմ այդ ոլորտում.Փաշինյանը՝ սիգի բիզնեսի մասին

«Մենք խնդիր ունենք Սևանա լճի ձկնային պաշարները գնահատելու և տարեկան քվոտաներ սահմանելու հետ կապված»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ ավանդույթի համաձայն հանրապետության ակադեմիական շրջանակները գործադիրին տալիս են Սևանա լճում սիգի պաշարների մասին թվեր, որոնք իրատեսական չեն:

«Մենք գործնականում տեսնում ենք, որ ոչ օրինական միջոցներով, բայց Սևանա լճի ձկնապաշարների օրինական ծավալներից տասն անգամ ավել  ձուկ է որսվում, բա որտեղից այդ ձուկը, եթե այդքան չկա»,-հայտնարարեց Փաշինյանը:

Նա ասաց, թե պետք է ճիշտ քվոտաներ և գներ սահմանվեն ձկնորսների համար:

«Քվոտաների և ճիշտ գնային քաղաքականությունը թույլ կտան, որ ձկնորսները՝ գուցե ավելի քիչ ձուկ որսալով նույնքան գումար վաստակեն: Կներեք՝ ես անկեղծ լինեմ, որը ոմանց դուր չի գա, բայց պետք է ասեմ, թե ինչո՞ւ պիտի սիգը մեզ մոտ լինի ամենաէժան գնային սեգմենտի մեջ, ըստ էության, հակառակը պետք է լինի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հիմնավորեց, որ երաշխավորված բնական միջավայրում մեծացած ձուկը պետք է էժան չլինի և հայտարարեց, թե շուկայում վաճառվող մյուս ձկների ֆիզիակական տեսքից էլ երևում է, որ «անառողջ բտած» են:

«Այն միջոցները, որը մենք Սևանա լճի ձկան վերարտադրության համար ծախսում ենք՝ մեզ համար չենք անում, ես անձամբ ոչ մի հետաքրքրություն չունեմ այդ ոլորտում: Այն անում ենք մարդկանց համար, որ այն դառնա արդյունաբերական ոլորտ և երկարաժամկետ ծառայի ՀՀ-ին և Գեղարքունիքի մարզի ժողովրդին և ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Placeholder
Ես ոչ մի հետաքրքրություն չունեմ այդ ոլորտում.Փաշինյանը՝ սիգի բիզնեսի մասին