Երեք տարում Արցախում Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում ականի վրա պայթել է 331 ադրբեջանցի
Քաղաքական
13:35 13/10/2023
Տարածաշրջան

Երեք տարում Արցախում Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում ականի վրա պայթել է 331 ադրբեջանցի

Արցախյան երրորդ պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած տարածքներում ականի վրա պայթել է 331 ադրբեջանցի, որոնցից 64-ը մահացել է, 267-ը վիրավորվել։ Այս տվյալները Թվիթերի ալիքում հրապարակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը։

Նշվում է, որ վիրավորներից 103-ը քաղաքացիական անձինք են, 164-ը՝ զինվորականներ, մահացածներից 49-ը քաղաքացիական անձինք են, 15-ը՝ զինվորականներ։

Նա նաև հայտնել է, որ այսօր  Վարանդայում ականի պայթյունից մեկ մարդ զոհվել է, մեկ մարդ՝ վիրավորվել։ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը քաղաքացիներիկն կոչ է արել անծանոթ տարածքներ չգնալ։

Placeholder
Երեք տարում Արցախում Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում ականի վրա պայթել է 331 ադրբեջանցի