Չկան խնդիրներ, որոնք կարող են խանգարել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանը.Պուտին
Քաղաքական
18:02 13/10/2023
Տարածաշրջան

Չկան խնդիրներ, որոնք կարող են խանգարել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանը.Պուտին

ՌԴ-ն պատրաստ է խթանել Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը, Փաշինյանը և Ալիևն այդ մասին գիտեն: Բիշքեքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից հետո տված ասուլիսում  այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը:

ՌԴ-ի նախագահը ընդգծել է, որ այժմ, իր կարծիքով, այդ հարցում խնդիրներ չպետք է լինեն։

«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, պարզապես ես չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղ պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո»,-ասել է Պուտինը։

 

Placeholder
Չկան խնդիրներ, որոնք կարող են խանգարել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանը.Պուտին