Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազայի հյուսիսից խաղաղ բնակիչների տարհանելու կոչերի մասին տեղեկությունը սուտ է. Սալամա Մաարուֆ
Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը սոցցանցերում հայտարարել է, որ հաղորդագրությունն այն մասին, որ Իսրայելը ՄԱԿ-ին տեղեկացրել է պաղեստինցիներին հարավ տարհանելու անհրաժեշտության մասին, սուտ է։ Մաարուֆի հայտարարությանն նդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Մաարուֆը կարծում է, որ Իսրայելը փորձում է «կեղծ քարոզչական հայտարարություններ» տարածել, որոնցով ցանկանում է խուճապ առաջացնել քաղաքացիների շրջանում և դրանով իսկ վնասել պաղեստինյան ներքին ճակատի համախմբվածությանը։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Իսրայելի գործողություններն անվանել է տեղեկատվական պատերազմի մաս և Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել չտրվել սադրանքներին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Իսրայելը կազմակերպությանը տեղեկացրել է մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածի հարավ 1,1 միլիոն պաղեստինցիների տարհանման անհրաժեշտության մասին։ Իր հերթին ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել նման շարժման հնարավոր հումանիտար հետևանքների վերաբերյալ։
Իսրայելի պաշտպանության բանակը ավելի ուշ բացատրել էր, որ Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արվել տարհանվել անկլավի հարավ՝ իրենց անվտանգության և պաշտպանության համար: Իսրայելցի զինվորականները զգուշացրել էին, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայում թաքնվում են թունելներում՝ տների տակ և անմեղ խաղաղ բնակիչներով բնակեցված շենքերի ներսում։