Դոլարն ու եվրոն արժևորվել են
Տնտեսություն
17:00 13/10/2023
Հայաստան

Դոլարն ու եվրոն արժևորվել են

Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն՝ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 4․50 դրամով և կազմել 402․21 դրամ։

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկանում ենք, որ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն էլ աճել է 0.35 դրամով և կազմել 489․33 դրամ:

Միևնույն ժամանակ, եվրոյի փոխարժեքն աճել է 0.71 դրամով և կազմել 423.00 դրամ, ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը՝ 0.03 դրամով և կազմել 4․13 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինը ավելացել է 306.29 դրամով և կազմել  24233.35 դրամ, արծաթինն էլ՝ 4.10 դրամով և կազմել 286.30 դրամ:
 

Placeholder
Դոլարն ու եվրոն արժևորվել են