ՄԱԿ. Գազայի հատվածում մեկ շաբաթվա ընթացքում հարձակումների հետևանքով ավերվել է ավելի քան 1,3 հազար շենք
Աշխարհում
15:30 14/10/2023
Աշխարհ

ՄԱԿ. Գազայի հատվածում մեկ շաբաթվա ընթացքում հարձակումների հետևանքով ավերվել է ավելի քան 1,3 հազար շենք

Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մեկ շաբաթում  ավելի քան 1,3 հազար շենք է ավերվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը՝ հղում անելով Գազայի հանրային աշխատանքների նախարարությանը։

«Ըստ Գազայի հատվածի հանրային աշխատանքների նախարարության՝ այնտեղ ավերվել է 1324 շենք՝ 5540 բնակարանային միավորով։ Եվս 3750 տուն լրջորեն վնասված է և հնարավոր չէ բնակվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որին հղում է անում Ինտերֆաքսը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, «մասնակի վնաս է հասցվել 55 հազար տներին»։

Placeholder
ՄԱԿ. Գազայի հատվածում մեկ շաբաթվա ընթացքում հարձակումների հետևանքով ավերվել է ավելի քան 1,3 հազար շենք