Վրաստանը գնահատել է ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունը
Քաղաքական
14:57 14/10/2023
Տարածաշրջան

Վրաստանը գնահատել է ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Իրակլի Չիկովանին կարծում է, որ իր երկիրն ամեն ինչ ունի հոկտեմբերի վերջին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նրա խոսքերը մեջբերում է «Իմեդի» հեռուստաալիքը։

«Դուք գիտեք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը այստեղ էր: Դա շատ կարևոր հանդիպում էր, և բացի պաշտոնական իրադարձություններից, դա մեր համագործակցության շատ կարևոր աշխատանքային փուլ էր, որտեղ մենք պայմանավորվեցինք այն որոշումների շուրջ, որոնք պետք է կայացնեինք, որոնք պետք է հստակեցնեինք, և այս գործընթացը շարունակվում է»,-ասել է Չիկովանին։

Նա նշել է, որ Վրաստանում նախաձեռնվել են «շատ կարևոր օրենսդրական փոփոխություններ», և առաջարկվել է ապաօլիգարխացման գործողությունների ծրագիր։

«Ուստի մենք ամեն ինչ ունենք, որպեսզի Վրաստանը հոկտեմբերի վերջին ստանա թեկնածուի կարգավիճակ»,-հայտարարել է խորհրդարանականը։

Placeholder
Վրաստանը գնահատել է ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունը