Ֆրանսիայում ուսուցչի վրա հարձակումից հետո զինվորները կսկսեն հսկել դպրոցները
Իրավունք
12:58 14/10/2023
Աշխարհ

Ֆրանսիայում ուսուցչի վրա հարձակումից հետո զինվորները կսկսեն հսկել դպրոցները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է երկրում տեղակայել Sentinelle ուժերի մինչև յոթ հազար անդամ ներգրավել՝ Արրաս քաղաքի դպրոցի վրա վերջերս կատարված դանակով հարձակման պատճառով: Որոշման մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատից տարածված  տեղեկատվությանը։

Մակրոնը հանդիպում է անցկացրել երկրում անվտանգության հարցերի շուրջ։

Հայտնի է, որ պետության ղեկավարը որոշել է մոբիլիզացնել մինչև յոթ հազար Sentinelle ուժերի զինվոր, նախատեսվում է նրնց տեղակայել մինչև երկուշաբթի՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան։

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին, 20-ամյա մի երիտասարդ դանակով հարձակվել է Արրաս քաղաքի Գամբետա լիցեյի աշխատակիցների վրա՝ Պա-դե-Կալե դեպարտամենտում։ Հարձակվողը բերման է ենթարկվել. Պարզվել է, որ հարձակվողը եղել է արմատական իսլամիստների ցուցակում, որոնց հսկում էին ահաբեկչությունները կանխելու նպատակով։

Այժմ մոբիլիզացված զինվորները հերթապահելու են ֆրանսիական դպրոցներում՝ մինչև Մակրոնի առանձին հնձնարարականը։

Placeholder
Ֆրանսիայում ուսուցչի վրա հարձակումից հետո զինվորները կսկսեն հսկել դպրոցները