Լավրովն ու Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Քաղաքական
20:26 16/10/2023
Աշխարհ

Լավրովն ու Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին  հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով  պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ վատթարացումը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունը։

«Զրույցի հիմնական թեման պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ վատթարացումն է՝ շեշտը դնելով Գազայի հատվածում և դրա շուրջ ռազմական գործողությունների սրման հետևանքով ստեղծված դրամատիկ իրավիճակի վրա»,-  ասվում է նախարարության հայտարարության մեջ։

«Սամեխ Շուքրին Սերգեյ Լավրովին տեղեկացրել է հոկտեմբերի 21-ին Կահիրեում կայանալիք գագաթնաժողովի մասին, որի ընթացքում նախատեսվում է մանրամասն քննարկել Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ​​հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

Placeholder
Լավրովն ու Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը