Կարմրուկը չի նահանջում. Հիվանդների թիվն ավելանում  է
Օրվա թեմա
12:02 16/10/2023
Հայաստան

Կարմրուկը չի նահանջում. Հիվանդների թիվն ավելանում է

Հոկտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է  կարմրուկի 460 դեպք։ Նման տվյալներ է այսօր հրապարակել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ըստ աղբյուրի, այս պահի դրությամբ մեկ քաղաքացի հոսպիտալացված է։ 293 քաղաքացի դուրս է գրվել։

Հիվանդացածների թվում 319-ը երեխաներ են։

Համեմատության համար նշենք, որ հոկտեմբերի 9-ին Հայաստանում լաբորատոր հաստատված 457 դեպք կար։


Placeholder