Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով
Քաղաքական
22:55 17/10/2023
Աշխարհ

Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով

Մի քանի հարյուր մարդ է զոհվել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին իսրայելի հարվածի հետևանքով: Այդ մասին հայտնում է Al-Jazeera-ն՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցչին։

«Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով ավելի քան 500 զոհ կա»,- նրա խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը ։

Ավելի ուշ Պաղեստինի նախագահ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ հիվանդնոցի զոհերի։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում և միջադեպը կապում «Համասի անհաջող հրթիռի արձակման հետ»:

Placeholder
Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով