Գազայում իրավիճակի սրման սկզբից մոտ 3000 մարդ է մահացել
Քաղաքական
19:08 17/10/2023
Աշխարհ

Գազայում իրավիճակի սրման սկզբից մոտ 3000 մարդ է մահացել

Ընթացիկ էսկալացիայի սկզբից Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է մոտ երեք հազար մարդ, ավելի քան 12,5 հազարը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Գազայի հատվածում ագրեսիայի հետևանքով մոտ երեք հազար մարդ է զոհվել, ավելի քան 12,5 հազարը վիրավորվել է», - ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորականների գործողությունների հետեւանքով զոհվել է 61 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1250-ը։

Placeholder
Գազայում իրավիճակի սրման սկզբից մոտ 3000 մարդ է մահացել