Շոտլանդիան հայտարարել է Գազայից փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին
Քաղաքական
20:41 17/10/2023
Աշխարհ

Շոտլանդիան հայտարարել է Գազայից փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին

Շոտլանդիան պատրաստ է ապաստան տրամադրել Գազայի հատվածից փախստականներին և նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ երեքշաբթի ասել է Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսուֆը։

«Ես կոչ եմ անում Միացյալ Թագավորության կառավարությանը ձեռնարկել երկու հրատապ քայլ: Առաջին հերթին՝ նրանք պետք է անմիջապես սկսեն աշխատել Գազայում գտնվող փախստականների վերաբնակեցման սխեմայի ստեղծման ուղղությամբ, որոնք ցանկանում են և, իհարկե, կարող են հեռանալ:

Երբ նրանք դա անեն, Շոտլանդիան պատրաստ է դառնալու առաջին ազգը Մեծ Բրիտանիայում՝ ապահովելով անվտանգություն և ապաստան տալով նրանց, որոնք տուժել են այս սարսափելի հարձակումներից»,- ասել է նա՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) համագումարում ելույթի ժամանակ:  

Placeholder
Շոտլանդիան հայտարարել է Գազայից փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին