Ստամբուլում Իսրայելի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ մարդ է մահացել
Քաղաքական
18:08 18/10/2023
Տարածաշրջան

Ստամբուլում Իսրայելի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ մարդ է մահացել

 Հոկտեմբերի 18-ին Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ նախօրեին Իսրայելի հյուպատոսության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ մահացել է 1 քաղաքացիական անձ: Նշվում է, որ 63-ամյա տղամարդու մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նահանգապետարանը նաև հայնտել է բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության և ցուցարարների բախումների հետևանքով 63 անձի ձերբակալման մասին:

Նշենք, որ բողոքի ակցիան Իսրայելի հյուպատոսության դիմաց սկսվել էր հոկտեմբերի 17-ին, երբ հայտնի էր դարձել, որ Իսրայելի զինուժը հարվածի թիրախ էր դարձրել Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «el-Ehli Baptist» հիվանդանոցը, ինչի հետևանքով մահացել էր ավելի քան 800 մարդ: 

Placeholder
Ստամբուլում Իսրայելի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ մարդ է մահացել