«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել
Օրվա մամուլ
08:25 20/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել։ Պարզվում է` նա տևական ժամանակ է՝ «Սամսունգ» ապրանքանիշի հեռախոսներ է Հայաստանից արտահանում Ռուսաստան: Հասկանալի է` զուգահեռ արտահանման մասին է խոսքը:

Սակայն բանն այն է, որ այդ հեռախոսների լիցքավորման սարքերը հայտնվել են հատուկ արգելված ապրանքների ցանկում, և եվրոպական կառույցներն ուշիուշով հետևում են, որ դրանք Ռուսաստան չարտահանվեն: Դրանք ներառված են ՀՀ պետական մարմինների կողմից սահմանված երկակի նշանակության ապրանքների ցանկում, և դրանց արտահանումը կարող է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման առիթ հանդիսանալ։

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը տևական ժամանակ փորձել է շրջանցել այս արգելքը, հարկային ծառայության իր կապերն է գործի դրել, սակայն մերժվել է: Նրան հուշել են, որ բանակցի «Սամսունգ» ընկերության ղեկավարության հետ և առաջարկի, որ Հայաստան ներկրվող հեռախոսների խմբաքանակում լիցքավորման սարքերը փաթեթավորվեն բուն ապրանքի տուփերի մեջ` դրանք սովորաբար առանձին են վաճառվում։ Ճարպիկ գործարարին հաջողվել է համոզել արտադրողին, սակայն կառավարության կողմից կրկին մերժում է ստացել. վերևից ասել են` ռիսկային է, Արևմուտքը կիմանա` կզայրանա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել