Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայում նոր քայլերի նախապատրաստման մասին
Քաղաքական
19:00 21/10/2023
Աշխարհ

Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայում նոր քայլերի նախապատրաստման մասին

Իսրայելցի զինվորականները պատրաստվում են Գազայի հատվածում ռազմական գործողության շրջանակում հետագա քայլերին, այդ թվում՝ ցամաքային գործողությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է նախապատրաստվել պատերազմի հաջորդ փուլին, այդ թվում ՝ ցամաքային գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվել է նաև, որ «վերջին օրերին հաստատվել են օպերատիվ գործունեության ընդլայնման ծրագրերը»:

«Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ինչպես կանոնավոր, այնպես էլ պահեստազորայինների ստորաբաժանումները տեղակայված են տեղանքում և նախապատրաստական վարժանքներ են անցկացնում հաստատված օպերատիվ պլանների համաձայն»,- հավելել են մամուլի ծառայությունում:

Իսրայելի պաշտպանության բանակի 188-րդ զրահատանկային բրիգադի հրամանատար, փոխգնդապետ օր Վոլոժինսկին այս կապակցությամբ վստահություն է հայտնել, որ իր մարտիկները պատրաստ են կատարել բոլոր խնդիրները։

«Նույնիսկ այս պահին 188-րդ բրիգադի անդամները գտնվում են Գազայի հատվածի մոտ գտնվող պատերազմական գոտում: Մենք անելու ենք այն, ինչ պահանջվում է, վճռականորեն և մարտական ոգով, որպեսզի երկար տարիներ մեր ժողովրդին վերադարձնենք անվտանգությունը»,-ասել է նա։

 

 

Placeholder
Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայում նոր քայլերի նախապատրաստման մասին